Եթե հայ ժողովրդի մի զգալի մասը, սրանց պատճառով, կյանքից, տնից, ունեցվածքից ու հայրենիքից զրկված չլիներ` ՔՊ ականների թանկարժեք գնումները կասեի շնորհավոր լինի: Թեկուզ քաղաքականապես տգետ են, բայց մարդ են, թող բարի վայելեն:
Այսօր բոլոր ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներին ասում եմ. հիշե´ք, որ աշխարհում ոչ ոք չի վայելել ուրիշի արյան ու դժբախտությունների հաշվին ձեռքբերածը:
2018թ. ից սկսած, դուք ինքներդ եք ընտրել ձեր «աշխատանքը» և ճակատագիրը` այն դարձնելով արյունոտ: Դուք եք մասնակցել մահ, կորուստ ու դժբախտություն բերող քաղաքական որոշումների կայացմանը և դրանով ձեր ձեռքբերումների գինը դարձրել արյունահամ ու կորստաբեր:
Մնացածի շուրջ մտածեք ինքներդ:
Հ.Գ.
Այսքան տարի երբեք ինձ թույլ չեմ տվել նայել ուրիշի ունեցվածքին կամ որևէ մեկի հայտարարագրին: Անկեղծ` հետաքրքիր չի եղել:
Իսկ այսօր ստիպված եմ գրում այս մասին, որովհետև նույնիսկ ապրումակցումի զգացում չունեն: Որովհետև իրենց պատճառով տնազրկված ու հայրենազրկված տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ունենք, որոնք կորցրեցին ամեն ինչ, որպեսզի ոմանք գույք և ունեցվածք ձեռք բերեն:
Ահա այսպիսի դաժան ու անարդար մաթեմատիկա ունենք այսօր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0384frmF3QZMTK1APo5VU5nZzEfxbQq6m3xrFKNsjbgE8x1y2AXecN9m5GFPegWQ79l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել