Արցախցիներին Սյունիքում վերաբնակեցնելու վերաբերյալ կոչ հնչեցրած Սյամոն հայտարարել է, որ «կատեգորիկ» դեմ է հանդես գալիս Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու գաղափարին: «Դեմ եմ Հայաստանի Հանրապետության տարածքում մի նոր կառավարություն պահելուն…: Մոսկովյան փողոցի վրա ունեին հատուկ ծրարգրերի վարչություն: Ա՛յ էդ նույնը ստեղծում են ու դրանով զբաղվում են. պետք չի Հայաստանի ներսում մի հատ էլ կառավարություն պահել»,-հայտարարել է Սյամոն՝ այդպես էլ չպատասխանելով գլխավոր հարցին՝ ինչո՞ւ:

Սյամոն չի պատախսանել, մենք կպատասխանենք. ինչպես ՔՊ-ականների, այնպես էլ Սյամոյի համար մահացու է արցախյան խնդրի քաղաքական բաղադրիչը. Սյամոյի նպատակը խնդիրը բացառապես հումանիտար դաշտ տեղափոխելն է, այսինքն՝ այն, ինչին ձգտումէ ի սկզբանե Նիկոլը: Վտարանդի կառավարության ստեղծմամբ կամ Արցախի պետության չեզոքացման մասին հայտնի հրամանագրի հնարավոր չեղարկմամբ արցախյան խնդիրը քնեցվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել՝ այն կրկին արծարծելու: Նիկոլի իշխանության համար խնդրի վերհանումը մահացու վտանգ է, իսկ եթե մի բան վտանգավոր է Նիկոլի համար, ապա նույնքան վտանգավոր է դառնում Աննայի «վավելաս» Սյամոյի համար, որ ուղղակի գժվում է «բերանն առնելու համար». մարդիկ այդ պատվերն են ստացել դրսի իրենց տերերի կողմից, ուստի պարտավոր են ցմահ ծառայել նույն մարդկանց կողմից գծագրված ծրագրին,քանի որ դա է նրանց կյանքի միակ երաշխիքը, վատ չվերջացնելու գաղտնիքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել