
Խնդիրն այն է, որ չնայած Կառավարությունը հայտարարել է՝ պատրաստվում են նոր աջակցության ծրագիր կյանքի կոչել,ու նույնիսկ Նիկոլը Եվրոպայում 100 մլն դոլարի հարց է բարձրացրել, սակայն ակնհայտ է, որ սեղմ ժամկետներում արցախահայութան կենսական պրոբլեմներն անհնարին է լինելու արմատախիլ անել. արցախցիների լիարժեք ինտեգրման ու խնդիրների արմատական լուծման համար կպահանջվեն դեռևս երկար տարիներ՝ հաշվի առնելով նրանց առաջ ծառացած խնդիրների մասշաբներն ու Հայաստանի իրական հնարավորությունները:
Նիկոլի խնդիրը մեկն է՝ իշխանություն պահելը: Այս իմաստով Սյամոյի գործունեությունն ու ամեն ինչի համար մեղավոր ու պատասխանատու Շահրամանանին կարգելու հանցագործ ջանքերը ծառայում է Նիկոլի շահերին այն իմաստով, որ Սյամոյի օգնությամբ սլաքները շեղվում են Արցախի ղեկավարության կողմը, որոնք ոչ միայն միակ մեղավորն են հռչակվում՝ կատարվածի համար, այլև՝ արցախցիերին պատուհասած սոցիալական խնդիրների: Այսպիսով՝ Սյամոն օգնում է Նիկոլին՝ արցախցիների «գլուխը մտցնելու» այն միտքը, որ իրենց բոլոր դժբախտությունների համար մեղավոր է բացառապես Շահրամանյանը: Այս մոլորությունն է, որ օգնելու է Նիկոլին խուսափել փողոցում ավելորդ դժգոհ զանգվածներից, այս գիտակցումն է, որ օգնելու է Նիկոլին շրջանցել այն լուրջ քաղաքական մարտահրավերը, որը կարող էր բխել հալածյալ ու անտեսված արցախիներից:
Այս իմաստով, Սյամոն, փաստորեն, դառնում է Նիկոլի իշխանութան համար յուրատեսակ գարանտ, և կոնկրետ ներկա փուլում նրա մատուցած ծառայությունները Նիկոլի համար կարող են իսկապես անգնահատելի լինել. Սյամոն ոչ միայն օգնում է Արցախի դե յուրե իշխանության արագ կազմաքանդմանը, այլև արցախցիների շրջանում կուտակված բացասական էներգիան ուղղում է սխալ թիրախի կողմը՝ հնարավորություն տալով Նիկոլին աթոռին սոսնձված մնալ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2399
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել