Ավտորիտար համակարգերի կառավարման բարդ խնդրում կարևոր դեր է խաղում հակակաշիռների ստեղծման ընդունակությունը. որքան հմուտ է ղեկավարն այդ գործում, այնքան ներսից անխոցելի է դառնում նրա իշխանությունը:

Այս իմաստով Նիկոլին դժվար է վիրտուոզ համարել, սակայն որոշ դասեր նա կարծես սերտել է. չի ցանկանում բոլոր «ձվերը մի զամբյուղի մեջ դնել»:

Ձվերի ճիշտ տեղաբաշխման հարցում Սյամոն կարո՞ղ է Նիկոլին օգուտ բերել: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է լինել, եթե մի գեղեցիկ օր Սյամոն այնքան հարստանա, որ ի վիճակի լինի նույնիսկ մրցակցել, մրցակիցն էլ Գռզոն դառնա՝ Նիկոլին էլ վերապահվի արբիտրի դեր:

Այս հարցի պատասխանը կախված է թերևս երկու հանգամանքից՝ Գռզոյի ռեակցիայից ու Նիկոլի հաշվարկներից: Գռզոյի մոմենտը պարզ է. նա չի ցանկանա ավելորդ մրցակիցներ ձեռք բերել այն էլ ի դեմս այնպիսի մեկի, որը հայտնի է իր անկանխատեսելիությամբ ու մեծ ամբիցիաներով, ցանկացած պահի սուրը հակառակ կողմն ուղղելու ուխտադրուժ ունակությամբ, իրեն մեծ կեղտ երևակայելու մոլուցքով: Փողը լռություն է սիրում, իսկ Սյամոյի «շումը» բավական շատ է՝ անկախ նույնիսկ ռեսուրսների վերաբաշխման մարտահրավերից:Կա ստվերային ազդեցության պահպանման խնդիր ևս:

Նիկոլի պարագայում պատկերը հակասական է. մի կողմից՝ Սյամոն կարող է հարստացնել Նիկոլի հակակշիռների զինանոցը, մյուս կողմից, սակայն, Սյամոն ինչ-որ պահի կարող է Նիկոլի համար էլ դառնալ մարտահրավեր, եթե, իհարկե, Աննայի սոսնձող գործոնը բացառենք: Մնալ Սյամոյի օրալ ընդունակությունների հույսին Նիկոլը կցանկանա՞, թե՞ կնախընտրի ռիսկի չդիմել. որքան շատանան ազդեցիկ դեմքերը,այնքան նրանց ղեկավարելը կարող է դառալ մարտահրավեր՝ նկատի ունենալով Նիկոլի իրական ընդունակությունները, որոնց պատճառով երկիրը դարձել է ավեր:

Հաշվի առնելով ռիսկերը՝ իշխանոթյունների համար Սյամոյի կարգավիճակը չի կարող աստղերին հասնել, նրան թույլ չեն տա սեփական հասակից վեր-վեր թռչել. բա որ վերահսկողությունից դուրս գա, դառնա մարտահրավեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել