Եվրամիության ԱԳ նախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կանցկացնեն արտաքին գործերի խորհրդի հերթական նիստը, որի հիմնական թեմաները կլինեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Օրակարգի երեք հիմնական կետերն են՝ Իսրայելը և Գազայի հատվածը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը»,-Բրյուսելում լրագրողներին ասել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման առնչությամբ կքննարկվի եվրոպական միջնորդությունը, ինչպես նաև ԵՄ աջակցության ավելացումը և Հայաստանի հետ համագործակցությունը։

Եվրոպացի ներկայացուցչի խոսքով` Մերձավոր Արևելքում հակամարտությունը քննարկելիս նախարարները կանդրադառնան տարածաշրջանում հետագա էսկալացիայի կանխման ուղիներին, մարդասիրական օգնությանը, պատանդների ազատմանը, խաղաղ բնակչության պաշտպանությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել