Մամուլի տեղեկություններով՝ իշխանությունները, որոշված բան է, պատրաստվում են ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատող շռան Վաղոյին հետ կանչել: Ավելին՝ ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ակաները ռուսներին առաջարկել են Արսենյան Գուգոյի թեկնածությունը, սակայն մոսկվան մերժել է ու չի ցանկացել Գուգոյին տեսնել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում:

Դիվանագիտության մեջ կա նման մի պրակտիկա. երբ կողմերից մեկը ցանկանում է երկկողմ կապերը խզել կամ դանք իջեցնել շրիշակի մակարդակի, տվյալ երկրում դեսպան նշանակելու պրոցեսն առկախում է՝ստեղծելով տարբեր պատրվակներ:

Գաղտնիք չէ, որ Նիկոլի ներկայիս առաքելությունն Արցախի հարցի վերջնական թաղմանը զուգահեռ նաև հայ-ռուսական հարաբերությունների ոչնչացումն է: Կա տեսակետ, որ Նիկոլն այդ ամենն անում է Մոսկվայի հետ համաձայնեցված կերպով՝ տալով Կրեմլին հայ ժողովրդի առաջ արդարանալու հիմքեր, սակայն փաստը, որ հայ-ռուսական հարաբերությունների դեգրադացման փաստից շտապում են օգտվել մեր թշնամիները, ոչ ոք չի կարող հերքել. այդ հարաբերությունների խզումն առավելապես Հայաստանին է վնասում, քան որևէ մեկին այս աշխարհում:

Արդյոք Արսենյան Գուգոյին գրողի ծոցն ուղարկելու Մոսկվայի քայլը կարո՞ղ է հարմար առիթ դառնալ, որպեսզի շռան Վաղոյի հետկանչից հետո դեսպան չնշանակվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհաքաղաքական իմաստով այդ նշանակումը կարող է պրոբլեմատիկ դառնալ Նիկոլին շահագործողների համար: Եթե Հայաստանն առաջ է քաշում Գուգոյի թեկնածությունը, իսկ Կրեմլն այն մերժում է, ապա կստացվի, որ էլի Կրեմլը կլինի մեղավոր՝ Հայաստանի՝ՌԴ-ում դեսպան չունենալու համար: Այլ կերպ ասած՝ Նիկոլը կունենա «կռուտիտի» տեղ՝ հանրության «ականջներից լապշա կախելու» համար, ու թքած, թե դրա հետևանքնով Հայաստանը որքան կարող է տուժել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել