Արձագանքելով լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ իր երեխաներից մեկը բարձրագույն կրթություն ստանում է արտասահմանում՝ Հ1-ի Պետոյի կնիկ Անդրեասյան Ժաննան ասել է.«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության և անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել»: Միաժամանակ սորոսական ՔՊ-ականը կշտամբել է, թե ոչ ոք իրավունք չունի՝ մտնելու իր անձնական տիրույթ:

Սա այն լավագույն ցուցիչն է, որն ի ցույց է դնում ժաննաների՝ ոչ միայն սեփական երկրի կրթական համակարգի հանդեպ ունեցած վստահության աստիճանը, այլև՝ Հայաստանի՝որպես պետության: Հարց է առաջանում, եթե իր իսկ կողմից ղեկավարվող ոլորտը խնդիրներ չի հարուցում, ապա ինչո՞ւ է սեփական զավակին Ժաննան արտասահման ուղարկում, ուղարկում է՝ բացառապես սովորելո՞ւ, թե՞ այդ հիմքով երկրից «թռնելու»:

Հայաստանը ՔՊ-ականների համար խոպան է, իրենք էլ՝ ժամանակավոր գաստարբայտերներ, ուստի միանգամայն բնական է, որ ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց երեխաների ապագան նրանք այստեղ չեն տեսնում՝ նախընտրելով ծլկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել