Սաակաշվիլին, Պուտինին հռչակելով՝ Նիկոլի անձնական թշնամի, որ երբեք չի ների, ժողվարչապետին կոչ է արել գնալ վա բանկ ու պահանջել ռազմաբազայի անհապաղ դուրսբերում, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից, հայտ ներկայացնել՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ընդ որում՝ նման ճանապարհով Անդկովկասը դրախտի վերածելու մասին խոստումներ շռայլած Սաակաշվիլին Նիկոլին հիշեցրել է, թե ինչպես էին ինքն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզուն տարիներ առաջ Սերժ Սրագսյանին փորձում համոզել չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող միավորնբերին, բայց՝ ապարդյուն: «Անձնական քաջության և քաղաքական խիզախության պակաս չունեք, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միևնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։ Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ այս անգամ չեք վարանի։ Հաջողություն Ձեզ և հայ ժողովրդին»,-եզրափակել է իր արկածախնդիր ուղերձը Սաակաշվիլին:
Իհարկե, կարծել, թե այս ուղերձը բացառապես Սաակաշվիլիի սրտի խոսքն է՝ Նիկոլին, միամտություն է.Վրաստանին տարածքային կորուստներ պատճառած այս գործչի ուղերձը թելադրել են եվրոպացիները՝ Նիկոլին ուղիղ տեքստով հասկացնելով, թե կոնկրետ ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանից և որ խոսքերից զատ մտադիր են նայել գործերին:
Նիկոլը կգնա՞ Սաակաշվիլիի նախանշած ուղիով՝ նկատի ունենալով ոչ միայն ՌԴ-ի հակազդեցության, այլև նույն Թեհրանից պարբերաբար հնչող նախպազգուշական հայտարարություններն այն մասին, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայություն Իրանը Կովկասում չի հանդուրժի: Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե որքանո՞վ են Սաակաշվիլիի ուղերձում տեղ գտած որոշ մեսիջներ իրական, իսկ որոնք՝ երազախաբային:
ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության վերաբեյալ Արևմուտքից հնչել է կարծես թե միայն մեկ հայտարարություն,այն էլ շատ արագ հերքվել է. ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ իր հետ անուղղակիորեն առնչություն ունեցող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել: Եվրամիություն Հայաստանին չեն ընդունի, և դա փաստ է՝անկախ ամեն ինչից. միայն Սաակաշվիլին է, որ նման ակնարկներ է հղում՝ Հայաստանին՝ Նիկոլի խամրած գիտակցությունը թակարդը գցելով:
Հայասանի աշխարհագրական դիրքը բացառում է կտրուկ ռևերանսների հնարավորությունը, եթե, իհարկե, Նիկոլը չի պլանավորել Հայաստանից թողնել ասենք մի քանի հեկտար տարածք, որտեղ կծծանվի Փաշինյանների ընտանեկան դրոշը: Բայց նույնիսկ այդ դեպքում Հայաստանն էլի չի անդամակցի Արևմտյան վերոհիշյալ կառուցներին այն պարզ պատճառով, որ օտարներին է՛լ պետք չի լինի:
Արևմուտքին մինչև Չինաստան հասնող թյուրքական աշխար է պետք, այլ ոչ թե ճղճղան Նիկոլ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2374
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել