
Գագոյի «մտքի թռիչքը» իսկապես սահմաններ չի ճանաչում՝ ամեն անգամ ստիպելով համոզվել,թե որքան անարժան տարրեր են հայկական բանակում տարիներ ի վեր տեղ գտել: Եվ այդ իմաստով, այո՛, նախկինների մեղքն էլ կա. գագոներին պետք էր տեղում նալել, այլ ոչ թե հանդուրժել…
Ինչևիցե, գանք Գագոյին: Եվ այսպես «գեներալը» պնդում է, թե Մոսկվայի պրոբլեմը Նիկոլի իշխանության ծագումնաբանությունն է կամ աղբյուրը: Բացի այն, որ Գագոն լկտիաբար նախկին նախագահներին հռչակել է՝ Մոսկվայի դրածոներ այն դեպքում, երբ Նիկոլը երբևիցե չէր կարող 2018-ին ու նույն 2021-ին իշխանություն վերցնել, եթե չլիներ Մոսկվայի համաձայնությունը, ինքն իրեն իսկական հիմարի կարգավիճակում է դրել՝ հայտարարելով, թե ՌԴ-ի ներկայիս պահվածքը պայմանավորված է Նիկոլի հանդեպ որոշակի զանգվածի տածած վստահությամբ:
Մոսկվայի ներկայիս պահվածքի պատճառները մի քանիսն են՝ սկսած ուկրաինական պատերազմից բխող իրողություններից մինչև Բաքվի կողմից վարվող խորամանկ, ճկուն արտաքին քաղաքականություն: Բայց հիմնական պատճառը, որը ստիպում է Մոսկվային նման վարք ցուցաբերել, Նիկոլի պրոարևմտյան խաղերն են՝ ի հաշիվ հայկական ազգային շահերի: Պրահյան գործըթացը բխո՞ւմ էր Մոսկվայի շահերից, թող Գագոն այս մի հարցին պատասխանի: Եթե բխում էր, հարց չկա, եթե տրամագծորեն հակառակ էր, ապա Նիկոլի «երեսը լվանալու» հիմքերը որտե՞ղ են:
Բնավ ցանկություն չկա Մոսկվայի համար «ադվակատություն» անելու, սա միանշանակ է, բայց միևնույն ժամանակ այս իրավիճակում չնշմարել Նիկոլի տիտանական մեղքը, ուղղակի անազնիվ է: Այո՛, գուցե Կրեմլի ուշքը չի գնում մեր ազգային շահերն առաջ տանելու համար, սակայն Հայաստանի ղեկավարությունը պարտավոր էր անել ամեն ինչ՝ Մոսկվային ստիպելու այդ շահերի հետ հաշվի նստել ու գոնե դրանք բացահյայտորեն չոտնահարել: Բայց Նիկոլն արեց հակառակը, ու հիմա կնիկը հոդվածներ է գրում՝ Նիկոլի մեղքերը բարդելով օտարի վրա՝ կարծելով, թե շանտաժի լեզուն այն է, ինչը կարող է ստիպել գերտերությանը ՔՊ-ական Հայաստանը չտրորել:
Դե թող հիմա Զելենսկին գա ու մեր խնդիրները լուծի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2368
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել