Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Գրիգորյանն ու Սմբատ Կնյազյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները և տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» «Էջմիածին» կայարանում։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պաշտոնակատարի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով եղել է ականջակալներով, տղա է, ում ինքնությունը պարզվում է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 14-ամյա Մարտին Է.-ն է, իսկ գնացքավարը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Ո.-ն է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/05/25/1284107
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



