Հայ մամուլի օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել Վարդապետյան Աննայի ընկերուհի Մանասյան Անոն՝այն Անոն, որ Նիկոլի մոտ ՄԻՊ է աշխատում: Կեղծավորաբար ձևացնելով, թե քնում-արթնանում է հայ մամուլի ազատության անձեռնմխելիության երաշխավորման մասին մտածումներով՝ Անոն վստահեցրել է լրագրողական համայնքին, որ իր մանդատի շրջանակում պատրաստ է անել առավելագույնը՝ պաշտպանելու համար լրագրողների ազատ և անխոչընդոտ աշխատանքը։

Մի՞թե կամավոր ստրկության մատնված որևիցե իշխանական երևելի կարող է մտահոգվել մամուլին կամ լրագրողների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներով: Տեսականորեն, իհարկե, ՄԻՊ պաշտոնը չեզոք պաշտոն է՝ո՛չ իշխանակա՛ն, ոչ էլ քաղաքական բնույթ չկրող: Բայց դա՝ զուտ ֆորմալ առումով, իսկ իրականում ներկայիս ՄԻՊ-ը կցորդն ու սպասարկուն է իշխանական անբարո համակարգի՝ իր առջև խնդիր ունենալով ծածկադմփոց անել ու կոծկել այն անօրինությունները, որոնց մեջ ՔՊ-ն պարբերաբար թաթախվում է՝յ ուր իշխանությունն անձեռնմխելի պահելու համար:

Ցավոք, ՔՊ-ական իշխանությունը իր համար որպես իրական քաղաքական մարտահրավեր է դիտարկում նաև ընդդիմադիր ԶԼՄ-ները. անդոնները, սյամոներն ու էլի նմանատիպ անբարեհույս դեմքեր ԶԼՄ-ներին 5-րդ շարասյուն են անվանում, մեղադրում թուրքերի թելը թելելու և այլնի համար: Հարց՝ ՄԻՊ Անոն ինչո՞ւ մի ծպտուն չի հանում, երբ ընդդիմադիր լրագորղներին են խոշտանգում, անպատվում, կամ որոշ տխմարներ նրանց թուրք են ավանում: Թող համարձակություն ունենա ու մի անգամ գոնե կանգնի ու ասենք նույն Անդոնին հաթաթա տա: Կանի՞:

Նման բան չի կարող տեղի ունենալ, քանզի Վարդապետյան Աննան հերը կանիծի. էս սիրունին գործուղել են ՄԻՊ կաբինետ՝ բացառապես Նիկոլի բասն անելու համար, այլ ֆունկցիա սա ուղղակի չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել