Պուտինի վերջին հայտարաությունների ֆոնին Նիկոլի կնիկ Աննան է որոշել «կծել» ռուսներին՝ ընտանեկան լրատվամիջոցում տպագրելով հետևյալ վերնագրով մի հոդված՝ «Պուտինը, «նեղացած հարսի պես», ամեն անգամ կրկնում է նույն բանը»: Նշենք, որ հոդվածում Նիկոլը իր կողմից Արցախը որպես Ադրբեջան հռչակելու ու պրահյան գործընթացի մեջ մտնելու պատճառով Արցախի կործանման մեղքը ջանացել է բարդել «նեղացած հարս» Պուտինի վրա՝ արձագանքելով վերջինիս՝ ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հնչեցրած այն խոսքերին, որ Հայաստանն ինքն է ԼՂ-ն ճանաչել՝ Ադրբեջանի մաս: «Ամեն անգամ այս հայտարարությունը անելիս, սակայն, Պուտինը «մոռանում է» 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ինքն էր անձամբ ասել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում»,-գրել է Աննան «Armtimes»-ում՝ տպավորված Զելեսնկու հետ իր հայտնի հանդիպումից:

Աննան փաստացի հայհոյել է ՌԴ ղեկավարին՝ նրան համեմատելով կնոջ հետ: Երևի նման կերպ փորձել է ընդգծել սեփական ամուսնու «առնականությունը»՝ քողարկելու Իլհամի կողմից ամուսնու հետույքի նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու փաստը:

Իսկ որևիցե պետություն վերջին 30 տարում հայտարարե՞լ է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Չկա նման դրվագ, կադր կամ գեթ մեկ բառ՝ մամուլում տպագրված: Բայց մի՞թե դա խանգարում էր նախկին նախագահներին ամրապնդել հայկական երկրորդ պետականությունն ու այն ծաղկեցնել՝ Իլհամի հերն անիծած:

Ռուսաստանը, բնականաբար, չի կարող հայտարարել, որ Արցախը դուրս է գտնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ինչի համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, բայց ի գիտություն Աննայի՝ եթե ռուսներն այդքան շահագրգռված լինեին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցում, ապա նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ այդ մասին ուղղակիորեն կգրեին, ի՞նչ է Պուտինը Նիկոլի՞ց էր վախենում…

ՌԴ-ին շահավետ էր Արցախի կարգավիճակի «օդում կախված» մնալը, քանի որ նման կերպ ձեռք էր բերելու ազդու գործիք՝ վերահսկելու և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը: Բայց Նիկոլի համար, պարզվեց, Իլհամի ազատությունը վեր էր ամեն ինչից, ու ստացանք այն,ինչ ունենք այսօր՝ Աննայի հոդվածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել