Բաքվի դատարանում անճարությունից ու անպաշտպան լինելուց լաց լինող 70 ամյա Վագիֆ Խաչատրյանին մոռանալու են ճիշտ այնպես, ինչպես մոռացվեցին 10.000-ից ավել (Քովիդ, 2020թ. պատերազմ, 2021թ. սեպտեմբերյան ագրեսիա, 2023թ. Արցախում հոկտեմբերյան դեպքեր) մահացած ու զոհված մեր հայրենակիցները, «տնակում» ողջ-ողջ այրված մեր 15 զինծառայողները, Արցախում մոռթված ու անհետ կորած երեխաներն ու կանայք, Բաքվի բերդերում կտտանքների ենթարկվող ու մինչև Վագիֆ Խաչատրյանի դատական նիստն էլի դատվող մեր հայրենակիցները:
Հետո կխոսենք Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի, Ռուբեն Վարդանյանի դատավարություններից ու վերջ, իսկ Գեներալ Լևոն Մնացականյանից ոչ լուր կա, ոչ նկար, ոչ տեսաձայնագրություն: Ասում են, որ ... տարբեր մտքեր, կարծիքներ, կասկածներ... Հույս ունեմ, որ գեներալի մոտ ամեն ինչ նորմալ է: Նկատի ունեմ` ողջ լինելը...
Ամեն ինչ մոռացվելու է ճիշտ այնպես, ինչպես Սև լճի 30%-ը, Շուշին ու Հադրութը, Արցախն ամբողջությամբ, Շորժայի ու Ջերմուկի (և ոչ միայն) ստրատեգիական նշանակություն ունեցող դիրքերն ու բարձունքները, թշնամուն հանձնված ու դեռ առաջիկայում հանձնվելիք գյուղերն ու միջպետական ճանապարհները...
Կարճ ասած` ցանկացած թեմայի համար 3-15 օր ու վերջ...
Հ.Գ. 1915թ. ցեղասպանության, բռնի տեղահանումների, բռնաբարությունների, Ալեքսանդրապոլի պայմանագրի ու 2018-23թթ. Հայաստանի միջև ո՞րն է տարբերությունը, բացի տարեթվերից ու դեմքերից... Դավաճանները ողջ են... Պայքարողները` բանտարկված կամ անելանելի վիճակում... Տոտալ մեծամասնությունը` համակերպված ու անհաղորդ...
Կա´ ելք, բայց չկա´ ցանկություն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0RmtwQDeGEbPbtff1mcUVAQekS6a6mmBRd7GiJJLQp2ExaBHWdECqr1gfHDBM9RVBl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել