Ադրբեջանցիների կողմից արցախցիների գերեվարումը, նախագահների ու ԱԺ նախագահի բանտվելը Սյամոն հռչակել է՝ հայաստանյան ընդդիմադիր մամուլի «ձեռքբերում»՝ պնդելով, որ եթե իր՝ Արցախից փախուստի մասին մամուլը չգրեր, չգրեր, թե ինչպես է փախել, ապա Ադրբեջանը գլխի չէր ընկնի, որ կարելի է մարդկանց ձերբակալել: «Բաքվի լրատվական միջոցները արտատպել են էդ նույն Հայատանի թերթերից և հասկացրել ադրբեջանիցներին, որ դուք կարաք և ձերբակալեք էդ մարդկանց: Դրանից հետո սկսել են ձերբակալել»,-հայտարարել է Սյամոն ու որպես իր խոսքերի ապացույց ինքն իրեն օրինակ բերել՝ հարց բարձրացնելով՝ բա ինչո՞ւ իրեն չեն ձերբակալել:
 
Հետաքրքիր պատճառաբանություն է, չէ՞: Միայն թե հարց է ծագում, իսկ նույն Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ե՞րբ են ձերբակալել, ընդդիմադիր մամուլում Սյամոյի փախուստի խայտառակ մանրամասների մասին հրապարակումներից հետո՞, թե՞ առաջ: Կարծես թե առաջ: Այդ դեպքում ի՞նչ հիմնավորում կարող է ունենալ Սյամոյի հայտարարությունը, եթե նկատի ենք ունենում այն, որ Վարդնանյանը պակաս ազդեցիկ կամ կարևոր չէր դիտարիկվում ադրբեջանցիների համար:Կամ մի՞թե Իլհամի ռեժիմը մամուլի հույսին է մնացել՝ որոշելու՝ինչ պետք է անեն, ինչպես ու երբ:
 
Արցախի նախագահների, ԱԺ նախագահի ձերբակալությունները որևիցե կապ չեն կարող ունենալ հայկական ընդդիմադիր մամուլում տեղ գտած հավաստի տեղեկությունների հետ. Սյամոն ուղղակի չի կարողացել ԶԼՄ-ների հանդեպ իր ատելությունը զսպել՝ նրանց մեղադրելով Ադրբեջանի գործած հանցագործությունների համար: Սա բնական է. ընդդիմադիր մամուլն է քողազերծում ու խայտառակում Սյամոյի ու նրա ընկերների երեսը, ուստի միանգամայն բնական պետք է համարել Սյամոյի «մուտիտները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել