Այս հարցի վերաբերյալ բոլորին պետք է հուզի գեթ մեկ հարց՝ որքանո՞վ է «պրեզիդենտի» ստորագրությունը ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը՝ նկատի ունենալով այն, որ հայ ժողովրդի թիվ մեկ խնդիրն այսօր հենց դա է: Ինչպես հայտնի է, արդեն միջազգային մամուլն է սկսել գրել այն մասին, որ առաջիկա շաբաթներին Իլհամը կարող է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք: Մասնավորապես՝ «Politico»-ն էր գրել, որ այդ մասին Բլինքենն է նախազգուշացրել ԱՄՆ օրենսդիրներին: Նիկոլն այս ֆոնին բացահայտորեն դեմարշի է ենթարկում Ռուսաստանին՝ հաճույք պատճառելով Իլհամին, օգնելով ՌԴ-ի ադրբեջանամետ կլանին, մեծացնելով Հայաստանի թշնամիների թիվը ևս մեկով և այսպես շարունակ:
Հարց է առաջանում՝ «պրեզիդենտը» նշմարե՞լ էր այն բոլոր վտանգները, որ ստատուտի վավերացմամբ ծառանալու է բոլորիս գլխին՝հաշվի առնելով ՌԴ-ից մի քանի անգամ հնչած խիստ նախազգուշացումները: Հարցն այս բնավ կարևոր չէ, ցավոք, քանի որ Հայաստանի գլուխ սարքել են մեկին, որի սուվերենության աստիճանը չի գերազանցում ասենք Գռզոյի «շոֆեռի» ինքիշխանության մակարդակը: Ի՞նչ տարբերություն՝ ինչ կլինի Հայաստանի հետ այս կամ այն ստորագրությունից հետո. կարևորը Գռզոյի գոհանալն է ու Նիկոլի բարձր տրամադրությունը:
Հիմա որ առաջիկա պատերազմի ժամանակ Նիկոլը դիմի ՌԴ-ին ու օգնություն չստանա, բողոքելու տեղ ունենալո՞ւ է: Առանց այն էլ ռուսների ուշքը չի գնում՝ մեզ թուրքերից պաշտպանելու համար, դեռ մի բան էլ մե՞նք են կրակին յուղ ավելացնում: Նիկոլը, որ ոչ մի անվտանգային այլընտրանք չի ստեղծել մեզ համար, ոչ թե յուղ, այլ ավիոբենզին է կրակին լցնում, որ հիմքեր ստեղծի՝ ռուսների անգործության ու այդ հիմքով 102-րդ ռազմաբազան այստեղից դուրս դնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2360
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



