«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի պետականության պահպանման հանձնախումբը, որը հիմնադրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, Հայաստանում քաղաքական նոր օրակարգ է սահմանել:
Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը լուռ են, Պետրոսյանն օրերս տված մամուլի ասուլիսի ժամանակ հռչակեց հանձնախմբի առաջնահերթությունները. այն է՝
«Ա. Արցախի Հանրապետության սուբյեկտայնության և առաջնային մանդատով օժտված ինստիտուտների պահպանում
Բ. Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ճանաչում ՀՀ֊ն և միջազգային ատյանների կողմից
Գ. Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգ վերադարձի ապահովում հայրենիք»:
«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Սուրեն Պետրոսյանն արդեն հասցրել է հանդիպել Արցախի հանրապետության մի քանի պատգամավորների և նախարարների հետ և քննարկել առաջնահերթությունները:
Տեղեկացանք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հանձնախմբի ձևաչափով նոր զարգացումներ են սպասվում:»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: