Սանոսյան Գնելը, բացահայտելով քարտեզների վերաբեյալ իր ունեցած տեսակետն ու շոշափելով անկլավների թեման, կոչ է արել դրանց մասին խոսելիս չմոռանալ Արծվաշենի մասին ու հավելել.«Կան քարտեզներ, այդ քարտեզների համար կան իրավական հիմքեր, այսինքն՝ ամեն քարտեզ չի, որ դա քարտեզ է։ Դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզը լրիվ այլ բան է ՝ իր իրավական հիմքերով։ Որևէ տարածք, անկախ այն բանից, թե դրան ինչ ենք կոչում, պիտի իրավական հիմք ունենա»,-հայտարարել է Գնելը:

Պարզ է՝ կատարելով Նիկոլի հրահանգը՝ Գնելը փորձում է դեռ էս գլխից հանրությանը նախապատրաստել անկլավների հանձմանը՝ 8 գյուղ՝ գյուղեր, որոնք Նիկոլից պահանջել է Իլհամը:

Այստեղ, սակայն, մի հետաքրքիր պահ էլ կա՝ դասագրքերում տեղ գտնող քարտեզների հարցը: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս: Այս հարցը բավական մեծ աղմուկ է բարձրացրել՝առաջ բերելով Պետոյի կնիկ սորոսական Անդրեասյան Ժաննային ուղղված հարցեր:

Հիմա Գնելը պնդում է, որ դասագրքերի քարտեզներն իրականում այդքան էլ քարտեզ չեն, այլ ասենք նկարչություն են: Բայց արդյո՞ք: Իրականում ամեն ինչ հենց դասագրքերից է սկսվում, արժեհամակրգն ու աշխարհայացքը դասագրքերն են ձևավորում: Երբ Ադրբեջանում Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է անվանվում, այնտեղ գնելների նման իրավական հիմքերին հղում չեն անում, այլ համապատասխան պրոպագանդա են ծավալում, որ անկլավներից հետո էլ Երևանը գրավեն ու անունը Նիկոլաբադ դնեն՝ շոյելով Գնելի շեֆի ինքնասիրությունը. դե էսքան բան է արել իրենց համար, բա քաղաքն ի՞նչ է, որ չանվանափոխեն:
Արծվաշենը՝ Հայաստանի դիմաց՝ ահա Նիկոլի նոր բանաձևը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել