
Նիկոլը ստել է. ոչ միայն չի հաջողվում պատշաճորեն հոգալ մարդկանց կարիքները, նրանց տալ հեռանկար, այլև ակնհայտորեն նրանց պլանների մեջ ի սկզբանե մտել է նաև Արցախի հայաթափումը: Օրինակ՝ նույն Աղազարյան Հովիկն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ կարող են և արցախահայերին հանել-բերել Հայաստան. պրոբլեմ չունեն ՀՀ իշխանությունները: Նա դա ասել էր, ինչպես ասում են, Մոսկվայի ջգրու՝ չհասկանալով, որ խնդիրը մերն է, այլ ոչ թե օտարինը, տառապողը մենք են լինելու, այլ ոչ թե Հյուսիսը կամ Արևմուտքը:
Նիկոլը երկար էր գալիս այս օրվան. Արցախը ռումբերի տեղատարափի մեջ անտերության մատնելն ու սեփական քաղաքացիների անվտանգության վրա թքած ունենալը այսպես թե այնպես հանգեցնելու էր արցախահայերի արտագաղթի՝ մի բան, որի մասին երազում էր ոչ միայն Իլհամը, այլև նրա եղբայր Նիկոլը, քանի որ Արցախի թեման առհավետ փակելու նման շանս Աննայի մարդու համար կարող էր է՛լ չլինել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2351
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել