Սյամոն չի վարանում ի ցույց դնել իր նիկոլաբարո էությունը. նիկոլականներն են, չէ՞, սիրում մարդկանց թալանի համար մեղադրել ու այդ հիմքով նրանց վարկաբեկել, քաղաքական դիվիդենտներ քաղել ու դյուրահավատներին զոմբիացնել: Հիմա, փաստորեն, Սյամոն, պլեճ է արել ՔՊ-ի բառապաշարն ու դարձել Նիկոլի կլոնը՝ չարախնդալով գերեվարվածների վրա:
Այս իմաստով Սյամոն մաքուր ադրբեջանասերի վարք է ցուցաբերում. Արցախի նախագահներին այսօր ծաղրում ու հեգնում են թուրքերն ու նրանց հայաստանյան մանկլավիկ ՔՊ-ականները: Նման կերպ Սյամոն ևս մեկ ավելորդ անգամ ապացուցում է Աննայի հանդեպ իր նվիրվածությունը, հանուն Նիկոլի կնկա բարձր տրամադրության կրկնելով ադրբեջանցիների ձեռագիրը:
Եթե Արցախի նախագահները՝ խնդիր ունենային «թալանածը» պահելու, Արցախից դուրս կյանքը վայելելու, նրանց ոչինչ չէր խանգարում Արցախից տարբեր ճանապարհներով փախչել: Թե՞ Սյամոյին թվում է՝ միայն ինքը գիտի՝ ինչպես շրջանցել ազերիներին ու ծլկել: Մարդիկ չէին հեռացել Արցախից, մարդիկ գերի ընկան, քանի որ սիրում էին իրենց հողը, քանի որ Սյամոյի նման Նիկոլի հետ գործարքի չէին գնացել, որ փրկեն կաշիները:
Արցախի ներկյայիս վիճակի հիմնական մեղավորներից է Սյամոն. եթե ժամանակին բունկերներում Աննային «բարոյական աջակցություն» ցույց չտար, այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



