Տարածաշրջանում կատարվողի ֆոնին Թորքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդես է եկել չարագույժ հայտարարությամբ, որում հստակորեն նկատվում է Գրանադայում տեղի ունեցածի ավերիչ հետքը. վստահեցրել է, որ Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի կողմից տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կհասկանա դա և կգործի: Հուսով ենք, որ հնարավորինս արագ կհաջողվի համապարփակ կարգավորում՝ հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճման»,-մասնավորապես՝ հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև «կայուն խաղաղության» հաստատման համար նոր հնարավորություններ նշմարած թուրքը:
Սա մի բան է նշանակում՝ տվե՛ք ինչ–որ ուզում է Իլհամը, հակառակ պարագայում կվերցնենք ուժով:
Իսկ ի՞նչ է ուզում Իլհամը: Պաշտոնապես Իլհամը ցանկանում է ստանալ բոլոր անկլավները, իսկ հաջորդ փուլում՝ «Զանգեզուրի միջանցքը»՝ ոչ թե Իրանի, այլ Սյունիքի մարզի տարածքով անցնող: Ճիշտ է՝ թուրքերը ձևացնում են, թե ձեռք են քաշել իրենց այդ տխմար գաղափարից, բայց բոլորն էլ հասկանում են, որ նրանց գերնպատակը հենց դա է:
Ասել կուզի՝ Գյուլերն ուղղակի սպառնացել է Հայաստանին ու արել Գրանադայից բխող հայտարարություն. Ադրբեջանի 86600 քկմ-ի մեջ մտնում է ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը պարալիզացնելու պոտնեցիալ ունեցող անկլավները:
Պարզ է՝ որպեսզի հեշտ լինի Սյունիքի գրավումը, նախ պետք է ստանալ անկլավները, փակել Սյունիքը սնուցող ուղիներն ու հարվածել: Ահա թուրքերի ծրագիրը: Իսկ եթե անկլավների հարցում Նիկոլը տեղից չշարժվի, միանգամից կարող են Սյունիքից սկսել, հետո հասնել Արարատ կամ գրավել ասենք Տավուշի կեսը: Կարճ ասած՝ ոչ մի շանս, նորմալ կյանքի ոչ մի հույս:
Ի՞նչ անել այս իրավիճակում՝ չմեռնելու համար: Շատ պարզ բան՝ Նիկոլին առհավետ թոշակի ուղարկել՝ փակելով ՔՊ-ական Հայաստանի սև էջը:



