



Ընդ որում՝
Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։
75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
Կարևոր դիտարկումներ.
Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։
Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը կստանա նրանց մայրը կամ օրինական ներկայացուցիչը՝ առցանց հարթակում դիմում ներկայացնելով (հարթակի գործարկման մասին կտեղեկացնենք Կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո) կամ Միասնական սոցիալական ծառայություն մոտենալով (ՄՍԾ գրասենյակների կոնտակտները՝ https://irazekum.am/news/view/25)։
Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։
Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02dDn8DRjx89bfrPEqDA32bCG2nhkbHEuh6LzQUrcM17jxu61oH2SoDueywEvvPNinl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել