Արցախյան շարժումով, Արցախ ազատագրելով և Արցախի ինքնորոշման գաղափարի վրա և գործիքակազմով է ստեղծվել, ապա հռչակվել Հայաստանի 3-րդ հանրապետությունը: Աշխարհը մեզ հետ խոսում էր, ճանաչում էր ու հաշվի էր նստում, քանի որ կար փաստ. ազատագրված պատմական պատկանելիություն ունեցող տարածք, հաղթանակած բանակ և հասկանալի արտաքին քաղաքականություն:
3-րդ հանրապետության նույնիսկ փլատակների տակից դուք չեք գտնի թվարկածս 3 գործոնները: Ըստ այդմ՝ Արցախի հանձնումով ավարտվեց նաև 3-րդ հանրապետությունը:
Եթե նիկոլը ստորագրում է ինչ որ թուղթ, դրանով ինչ որ թվերի ու քառակուսիների մեջ ֆիկսվում է ինչ որ հերթական «նոր Հայաստան», որը հաստատ 3-րդ հանրապետություն համարել չի կարելի:
Իսկ թե ստորագրելուց հետո այդ հիպոթետիկ 4-րդ հանրապետությունը ինչքան կդիմանա, դա էլ արդեն «վիճակախաղերի շահման»շարքից է. գիտի միայն անցկացնողը:
Մարդկանց պետք է տալ նոր գաղափար, նոր միսիա, նոր պայքարի բովանդակություն և իմաստ: Ցույց տալ ճանապարհներն ու իրականացնողներին: Անցյալի դեմ պայքարելը այլևս անիմաստ է գոնե թե այդ անցյալը իսպառ ոչնչացված լինելու պատճառով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/pfbid0jQeGi9RLW6GHA81hk8LyjCvbtihF56oJLbWoLh2MnhvR5neqGnx6fsuofJQyPvAGl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել