Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի մեջ փոփոխություն չկա, նրանց թիվը շարունակում է մնալ 100 625։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ հաշվառվածների ցուցանիշում փոփոխություն կա և նրանց թիվը այս պահի դրությամբ  95 711 է։ «Այսինքն՝ առավել քան 90 տոկոսը»,-ասաց նա։

Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 000 է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել