Սեպտեմբերի 11-ի քստմնելի ահաբեկչությունից անցել է 12 տարի, սակայն մենք դեռեւս ամբողջովին չենք հասկացել այն նոր աշխարհը, որը ծնունդ առավ այդ ահաբեկչության հետեւանքով:
Ցավոք, ահաբեկչությունը միշտ տեղ ունի, քանի դեռ աշխարհում կան ավտորիտար ռեժիմներ, գաղափարախոսություններ, որոնք փոձադաշտ են դարձնում մարդուն, նրա ազատությունն ու իրավունքները:
Սեպտեմբերի 11-ը դարձավ այն սահմանագիծը, որը քաղաքակիրթ աշխարհը բաժանեց ահաբեկչությունից եւ այն հովանավորող պետություններից:
Այսօր մենք պետք է խոստովանենք, որ քաղաքակիրթ աշխարհ կոչվածն էլ իդելական չէ, Արեւմուտքում էլ լինում են ճգնաժամեր, սակայն դրա այլընտրանքը՝ մի աշխարհ է, որում մարդն ընդամնեը գործիք է, հումք:
Ցավալի է, սակայն այս իրողությունները միշտ չէ, որ հասկացվում են մեր հասարակության, հատկապես՝ իշխանության կողմից:ա



