ԱԺ–ն կողմ՝ 60, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 0 ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը:

Թե ինչ դրական բան է մեզ դա տալու, առնվազն առայժմ այնքան էլ պարզ չէ, փոխարենը միանշանակ է, որ Մոսկվա-Երևան հարաբերությունների վրա այս քայլը թողնելու է սարսափելի վատ հետևանքնքեր. ՌԴ-ն սկզբունքորեն ունի հիմքեր՝ այլևս Հայաստանը համարելու ոչ միայն ոչ բարեկամ, այլև ակնհայտ թշնամական երկիր: Կարճ ասած՝ Հայաստանը դարձավ Ուկրաինա, որի ռուսական հակաքայլը կարող է ասենք Հայաստանի տերիտորիայի մեծագույն հատվածի կորստի տեսքով արտահայտվել՝ նկատի ունենալով Ադրբեջանի ճկուն խաղը:

Սա, իհարկե, դեռ վերջը չէ. շուտով 102-րդ ռազմաբազան էլ են դուրս դնելու Հայաստանի տարածքից, ռուսական հեռուստաալիքներն էլ են արգելելու, ու այսպես շարունակաբար Նիկոլը փորձելու է գերազանցել Զելեսնկու՝ հակառուսականության դաշտում խփած բոլոր ռեկորդները հանուն մի բանի՝ սեփական իշխանության պահպանման: Դեմը դրել են՝ եթե ուզում ես իշխանություն, ապա մտիր ընդգծված հակառուսական դաշտ, համալրիր Մոսկվայի թշնամիների շարքը, իսկ թե դրանից հետո ինչ կլինի Հայաստանի հետ, թող քեզ «չքորի». մի հեկտար էլ մնա Հայաստանից, մեկ է՝ վարչապետը Նիկոլն է լինելու:

Մոսկվան հաշվարկե՞լ էր 2020-ի աշնանն այս ամենը, կռահո՞ւմ էր՝ ո՞ւր է Հայաստանը տանելու Նիկոլը: Բա արժե՞ր բացահայտ դավաճանին ի լուր բոլորի համարյա հերոս հռչակել ու օգնել նրան վերարտադրվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել