Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում:

Այս մասին X-ում (նախկինում Twitter) գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Ֆոն դեր Լայենը ընդգծել է, որ Եվրամիությունն ավելացրել է իր մարդասիրական ֆինանսավորումը 5, 2 միլիոն եվրոյով, նաև տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ օրը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել