Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Հաղորդվում է, որ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



