Մեր փաստահավաք աշխատանքները Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000 հայերի բռնի տեղահանման փաստերի, հանցանքների ապացույցների ամրագրման նպատակով:
Ավելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնված, զրկված կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով` հոգեբանական ծանր ճնշման ներքո` սեպտեմբերի 19-ին ենթարկվեցին ադրբեջանական զինված հարձակման:
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ:
Ի՞նչ ունենք մենք հիմա. դատարկված Արցախ, մարդկային կորուստներ, խեղված մարդկային ճակատագրեր, էթնիկ հայկական ինքնության ապացույց պատմական հուշարձանների և մշակութային արժեքների կորուստ, հումանիտար աղետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02485bo3tkXXrnXp3TrZJhobHML6YpMFcePLW43Hqk9NpgUQDxGMPS89ASk5vveC76l&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել