Իշխանական պրիդուռոկները վերջին մի քանի շաբաթներին մկան ծակին հազար թուման տված ման են գալիս ու հորիզոններում ընդհանրապես չկան։ Ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն` Արցախում տեղի ունեցող ցեղասպանության ու այս ամբողջ ողբերգական ֆարսի վերաբերյալ։ Ավելին, հարմար առիթ էին ման գալիս, որպեսզի տարբեր հնարքներով արհեստական թեզեր գեներացնեն տեղեկատվական հարթակում ու մարդկանց հերթական անգամ մոլորության մեջ գցեն։
Այսօր, ահա, հայտվեց այդ "կարկառուններից" մեկը` Քոչարյան Անդոն ու իրեն բնորոշ ցինիզմով ու կեղծ հայրենասիրությամբ փորձեց ինչ֊ինչ մեկնաբանություններ անել և գնահատականներ տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն Անդոն, Անդո չէր լինի, եթե թունավոր ու ատելության չափաբաժինը չտիրաժավորեր։ Մասնավորապես, հայտարարում է, թե "Սամվել Շահրամանյանն իրավունք չուներ Արցախի կապիտուլյացիայի ակտը ստորագրեր ու ավելի լավ կաներ ինքնասպան լիներ"։
Հիմա ուշադրություն. նման արարքի մասին խոսում ա մեկը, ում քաղաքական պապան մի ամբողջ կապիտուլյացիա արդեն իսկ ստորագրել էր 2020֊ի նոյեմբերին. այնպիսի կապիտուլիացիա, որով ամեն ինչ քարուքանդ է արել, ուղղակիորեն դրել այսօրվա կապիտուլյացիայի հիմքերը, մարդկանց ջախջախել, պետությունը կազմաքանդել, և ամենագլխավորը` մի ողջ սերունդ մատաղ արել։ Սրան գումարենք, որ 44 օր մարդկանց խաբել ու մանիպուլացրել, թե բա "ժող ջան հաղթելու ենք"։ Ու դրա նմանի հետույքը 3 տարի երկու ձեռքով պահող անհատը խոսում է Շահրամանյանի` ինքնասպանություն անելու մասին` մոռանալով, որ էդ տեքստը պիտի 3 տարի առաջ հայտարարեր ու այլ մարդու հասցեին։
Ինչ ա ստացվում. իրենք ամբողջ բորշը եփեցին, բոլոր նպաստավոր պայմաններն ապահովեցին, ինչքան տարբերակ կար բանակ քանդեցին ու մարդկանց ստորացրեցին ու հիմա 10 ամիս բլոկադայի մեջ եղած մարդկանց սպառնում են ու պայմաններ թելադրում, մի բան էլ` սպառնում։ Ողորմած տատս, սենց դեպքերի համար ասում էր` սելի տեղը, սելվորն է ճռռում։
Հա, ի դեպ` սա ասում ա երկրի առանցքային պաշտոն զբաղեցնող էակներից մեկը, ով գործ ունի նաև գաղտնի գրիֆով թղթերի հետ` սա ի միջի այլոց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid02ttcyZgFPd3MEuns8ey9jZ3DfhJu4cu1TEmGZ1Jvi4JyxdswEYLZazgBKD8bZX9L4l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել