Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին «Ղարաբաղում իրագործած ահաբեկչական հանցագործությունների համար», հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:
Դավիթ Մանուկյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից նշում են, որ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշվում է, թե Դավիթ Մանուկյանը, «լինելով ՀՀ քաղաքացի և ՀՀ ԶՈՒ զինծառայող, պաշտպանության փոխնախարարի անվան տակ» մասնակցել է Արցախում «ապօրինի կազմավորված զինված խմբավորումների գործունեության կազմակերպմանը և ղեկավարմանը՝ նրանց մատակարարելով զենք և զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր»։
Ադրբեջանական գերատեսչությունը կադրեր է հրապարակել Մանուկյանի ձերբակալությունից։



