Նյութի առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:

5. Լուսարձակող վահան


Վերածննդի դարաշրջանում օգտագործվող այս վահանը ոչ միայն պաշտպանական գործառույթ ուներ, այլև իրենից ներկայացնում էր հարձակման համար նախատեսված զենք: Այս վահանը մետաղական ձեռնոցի վրա էր հագցված: Ձեռնոցի վրա ատամնավոր երկար սայրեր կային հագնողի ձեռքին ուղղահայաց դիրքով, իսկ վահանի կենտրոնում` սուր սայրեր ու լուսարձակներ: Լուսարձակները ծածկված էին կաշվե կափարիչով, որոնք հանվում էին հարձակվող թշնամուն շփոթեցնելու համար: Սակայն այն այնքան էլ ռազմական օգտագործման զենք չէր. հաճախակի այն օգտագործվում էր գիշերները մթության մեջ քաղաքի փողոցներում հանցագործներից պաշտպանվելու համար:
Ո՞ւմ գյուտն էր սա: Հայտնի չէ, թե ով է հեղինակել այս վահանը, սակայն այն սկսել են օգտագործվել դեռևս 16-րդ դարում Իտալիայում: Այն օգտագործել են նաև շվեյցարական բանակում` որպես ռազմական վահան, քանի որ այն թե՛ պաշտպանիչ և թե՛ հարձակողական գործառույթներ ուներ և ի հավելումն դրա նաև որոշակի հոգեբանական ազդեցություն էր թողնում ռազմադաշտում թշնամու վրա իր լուսարձակների շնորհիվ:

4. Հաբակուկ նախագիծը


Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մետաղը բավականին թանկ արժեր: Դաշնակիցների ռազմական ուժերը բավականին շատ նավեր էին կորցնում գերմանական սուզանավերի հետևանքով: Այսպես բրիտանական կառավարությունը պլանավորեց կառուցել նոր ավիակիրներ, որոնք կկառուցվեին սառույցի և փայտի խառնուրդից (պիկրետ): Հետազոտություններից և ուսումնասիրություններկց հետո նրանք որորշեցին, որ այն կունենա 609 մետր երկարություն և 12,2 մետր հաստություն ու կկառուցվի հովացման համակարգով ու հնարավորոություն կունենա կրելու 150 ինքնաթիռ: Նավի պատրաստման նյութը պարունակում էր 14% փայտ և 86% ջուր, որն ավելի հեշտ էր վերանորոգվում, քան ավանդական մետաղյա նավերը:
Ո՞ւմ գյուտն էր սա: Այս պիկրետային ավիակիրը հայտնագործվել է Ջեֆրի Փայքի կողմից այն ժամանակ, երբ նա աշխատում էր Միացյալ գործողությունների շտաբում: Այնուամենայնիվ, մինչև սրանց կառուցելը պատերազմն արդեն ավարտվեց, և կարիք չեղավ ստեղծելու այս ավիակիրները, ու նախագիծն այդպես էլ չիրականացավ:

3. Արքիմեդյան ճանկը


Արքիմեդյան ճանկը նախագծվել է երրորդ դարում` Սիրակուզի կարթագենյան ամրոցը հռոմեական հարձակումներից պաշտպանելու համար: Այն իրենից հսկայական կռունկ էր ներկայացնում, որին մեծ պարաններով ամրացված էին կեռիկներ: Երբ հռոմեական նավերը մոտենում էին քաղաքի պարիսպներին, պարաններն իջեցնում էին, կեռիկներով բռնում նավի հատակի մասից ու այն կիսով չափ բարձրացնում ջրի մակերեսից վերև: Այնուհետև նավերը կտրուկ բաց էին թողնվում, որի արդյունքում դրանք շրջվում էին: Այս մեխանիզմն այնքան խնամքով էին թաքցվում, որ հռոմեացիները կարծում էին, թե մարտնչում են աստվածների դեմ:
Ո՞ւմ գյուտն էր սա: Այս մեքենայի հեղինակը ժամանակի խոշորագույն մտածողներից մեկը` Արքիմեդն էր: Նրա այս գյուտն օգտագործվել է երկրորդ Փյունիկյան պատերազմի ժամանակ, երբ Հռոմը հարձակվել էր Սիրակուզի վրա ավելի քան 220 հռոմեական նավերով:

2. Մրրիկ հրանոթ


«Մրրիկ հրանոթը» կառուցվել է Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ Գերմանիայում` մարդածին մրրիկներ ստեղծելու նպատակով: Այս մեքենան աշխատում էր հետևյալ կերպ` պայթյուններ էին իրականացվում այրման խոռոչում, և դրանք արտազատվում էին խողովակների միջոցով դեպի թիրախները: Կառուցվել է նաև դրա ավելի փոքր չափերի տարբերակը, որը ընդունակ էր մինչև 183 մետր հեռավորության վրա կրակ արձակել: Իսկ Ամբողջական մեծ կառուցվածքով հրանոթը չնայած նախագծվել էր, այնուամենայնիվ այն չէր կարողանում ամբողջական բարձրությամբ կրակ արձակել, և այդ նախագիծը, ցավոք, փակվեց:
Ո՞ւմ գյուտն էր սա: Այս հրանոթը ավստրալիացի գյուտարար պրֆեսոր Զիփերմանի գլուխգործոցն էր: Նա նաև տարբեր տարօրինակ հակաօդային ռազմատեխնիկա էր ստեղծում և փորձարկում Լոֆերում: Պատերազմի ընթացքում նրա աշխատանքները հսկվում էին գերմանական ավիացիայի գործակալության կողմից` դաշնակիցների հարձակումներից պաշտպանելու համար:

1. Հալիտոզի պայթուցիկներ

 
Հալիտոզի պայթուցիկները իրենցից ներկայացնում են ոչ մահաբեր զենք, որը տեղադրելու և գործի գցելու դեպքում այն կանացի ուժեղ ֆերոմոններ է արտադրում: Իմաստը կայանում է նրանում, որ օգտագործելու դեպքում դրանց արտազատած հոտը տղամարդկանց դրդում է միմյանց հանդեպ ցանկություն ու ձգողականություն զգալ, որի արդյունքում է նրանք շեղվում են բուն ռազմական գործողություններից, և հնարավոր է լինում հեշտությամբ հարձակումներ իրականացնել:

Ո՞ւմ գյուտն էր սա: Այս տեսակի պայթուցիկներ երբեք էլ իրականում չեն արտադրվել, սակայն գաղափարը առաջ են քաշել 1994թ.-ին ԱՄՆ-ի ռազմական ուժերը: Հետագայում նախագիծը բացահայտվել է Սանշայն Փրոջեքթի կողմից Տեղեկատվության ազատության օրինագծի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել