Ներկայացնում ենք պատմության ամենատարօրինակ նորարարական ռազմական գյուտերի տասնյակը: Դատեք ինքներդ:

10. Պայթուցիկներ կենդանիների վրա

 
Այսօր կենդանիների իրավունքների պաշտպան կազմակերպությունները կբողոքարկեին կենդանիների օգտագործումը ռազմական գործողությունների ժամանակ, սակայն դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մի քանի տարբեր կազմակերպություններ հենց այդպես են վարվել: ԱՄՆ-ն օգտագործել է չղջիկներին` փոքր չափսերի պայթուցիկներ տեղափոխելու և պայթեցնելու նպատակով, քանի որ հեշտությամբ կարելի էր մեծ քանակությամբ չղջիկներ գտնել, բացի այդ` նրանք կարողանում էին իրենց քաշից ավելի կշռող իրեր տեղափոխել և նաև այն, որ օրվա ընթացքում, այսինքն` լույս ժամանակ, նրանք կարողանում էին պատսպարվել թաքստոցներում, ինչպես օրինակ շինություններում: Բրիտանացիները փորձարկել են մահացած չղջիկների, որոնց ներսում պլաստիկե պայթուցիկներ են տեղադրել: Այսպես նրանք պլանավորում էին, որ երբ գերմանացիները դրանց կհավաքեին ու կլցնեին ածուխի տարրաների մեջ, դրանք կպայթեին: Սովետական Միությունում հակատանկային շների էին վարժեցնում, այնպես, որ նրանք կարծեն, թե տանկերի և զրահապատ մեքենաների տակ սնունդ կա: Այնուհետև նրանց վրա ականներ ու պայթուցիկներ էին տեղադրում ու բաց թողնում մարտի դաշտ, որտեղ նրանք միանգամից վազում էին դեպի զրահապատ մեքենաների տակ ու պայթեցվում` այդպիսով վնաս հասցնելով ռազմական տեխնիկային:

Ո՞ւմ գյուտն էր դա: Պայթուցիկի այս եղանակով օգտագործելու գաղափարը ատամնաբույժ Լայթլ Ս. Ադամսին էր պատկանում, որն էլ հաստատվել ու ընդունվել էր նախագահ Ռուզվելտի կողմից 1942թ.-ին: Պայթող առնետները ստեղծվել են Բրիտանական Հատուկ գործողություննների շտաբի կողմից: Շտաբը ձևավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժանանակ` ոչ ուղղակի ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սակայն մինչև կհասցնեին օգտագործել առնետներին, գերմանացիները նրանց հայտնաբերեցին, և բրիտանացիների ծրագրերը խափանվեցին: Շներին ռազմական նպատակներով օգտագործելը Սովետական Միությունում սկսվել է 1924թ.-ին, և հատուկ մարզումների դպրոցը հիմնադրվել է Մոսկվայի շրջանում:

9. Թրեր կոտրելու զենք


Միջին դարերոում օգտագործված թրերը կոտրող այս զենքը իրենից ներկայացնում էր ամուր դաշույն, որի մի կողմի վրա անցքեր կամ ակոսներ կային: Մարտի ժամանակ ասպետնեերը բռնում էին հակառակորդի սրերն այս դաշույնի անցքերի միջոցով և այն արագ ոլորելով կոտրում թրի սայրը:
Ո՞ւմ գյուտն էր դա: Անհայտ է, թե ով է հեղինակել այս դաշույնը, սակայն այն սկսել են օգտագործել միջնադարում: Այն համարվում էր ասպետների զինանոցի բազմաթիվ ռազմական պարագաներից մեկը:

8. Մարդ բռնող զենք

Մարդ բռնող զենքը իրենից ներկայացնում էր երկու ատամներով ձող, որոնցից յուրաքանչյուրը կիսակլորավուն էր առջևի հատվածում և ավարտվում էր դեպի իրար սեղմված մասերով, որոնք թակարդ էին դառնում: Այն ստեղծվել էր ձիուց մարդուն քաշելու և վայր գցելու նպատակով: Օգտագործվում էր միջնադարում ու մեծ դեր էր խաղում հատկապես թագավորականների ու ազնվականների թշնամական գերեվարումների ժամանակ, երբ գերեվարում ու փրկագին էին պահանջում նրանց համար: Սա նաև օգտագործվում էր բանտարկյալներին բռնելու նպատակով:
Ո՞ւմ գյուտն էր դա: Կրկին ոչ ոք տեղյակ չէ, թե ով է հայտնաբերել մարդ բռնող զենքը, սակայն այն Եվրոպայում սկսել են օգտագործել Միջին դարերում և 18-րդ դարում: Նմանատիպ զենք օգտագործում էին նաև ճապոնացիները Էդոյի կամ Տոկուգավայի ժամանակաշրջանոււմ: Այն կոչվում էր սասումատա, որը նախատեսված էր թշնամուն պատին կամ գետնին սեղմելու համար: Հետաքրքիր է, որ այդ զենքի փոքր ինչ փոփոխված տեսակը մինչ այժմ էլ օգտագործվում է ճապոնական ոստիկանության կողմից բողոքի ցույցերի ժամանակ:


7. Փաքլի հրազենը


Շատերն սա համարում են առաջին մեխանիկական հրազենը: Այն իրենից ներկայացնում էր եռոտանի, մեկ փողանի կայծքարով, փականով, բազմակի կրակոց արձակող գլանակով հրազեն: Այն ստեղծվել էր նավերի վրա օգտագործման համար, նավային կամ ծովային հարձակումներից պաշտպանվելու և 7 րոպեում 63 կրակոց արձակելու հնարավորությամբ: Սակայն այս հրազենը տարօրինակ էր նրանով, որ այն կարողանում էր երկու տեսակի փամփուշտներ արձակել: Կլոր փամփուշտներն օգտագործվում էին քրիստոնյաների վրա կրակ բացելու համար, իսկ քառակուսիները` մուսուլմանների: Համարվում էր, որ քառակուսի փամփուշտներն ավելի ցավոտ էին, և դրանք ցույց կտային թուրքերին քրիստոնյա քաղաքակրթության առավելությունենրը:
Ո՞ւմ գյուտն էր դա: Այս հրազենը հեղինակել է անգլիացի իրավաբան ու գրող Ջեյմս Փակլը 1718թ.-ին: Չնայած այս հրազենը գրավել է շատ ներդրողների ուշադրությունը, այնուամենայնիվ, այն երբեք մեծ քանակությամբ չի արտադրվել, քանի որ քչերն էին պատրաստ արտադրելու նման բարդ մեխանիզմ ունեցող զինատեսակ:

6. Թռչող ավիակիրներ


«Ցեպելին» տեսակի թռչող ավիակիրների արտադրությունը դադարեցվեց Հինդենբերգի աղետից հետո (1937թ.-ի մայիսի 6–ին գերմանական օդանավը հրդեհվում ու կործանվում է հենց օդում` թռիչքի ժամանակ): Այնուամենայնիվ, հետագայում փորձեր են արվել կործանիչներ տեղափոխել ռազմադաշտ, վերջերս օգտագործվել են փոփոխված-հարմարեցված Բոյինգ 747ս տեսակի օդանավերը` որպես ավիակիրներ:
Ո՞ւմ գյուտն էր դա: «Ցեպելին» տեսակի թռչող ավիակիրները նախագծվել են ԱՄՆ նավատորմի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն իրենից ներկայացնում էր օդանավ, որն էլ իր հերթին ամրացվում էր ճոճաձողի վրա նավի հատակից: Իսկ ռմբակոծիչներն առաջին անգամ օգտագործվել են ճապոնական կամիկաձե գործողություններում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Հետագայում այս ռմբակոծիչներն ու ռեակտիվ ավիակիրները նախագծվել ու կատարելագործվել են NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական ուսումնասիրության գործակալություն) կողմից:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել