Թե ինչ է դա նաշանում ոչ միայն Արցախի, այլև համաշխարհային հայության համար, պարզ է. Վարդանյանը ազդեցիկ հայերից մեկն էր աշխարհում,որ կարևոր կապեր ուներ տարբեր ուժային բևեռներում՝ Լոնդոնից՝ Մոսկվա ու ԱՄՆ:
Այն, որ Բաքուն հանդգնել է նրան ձերբակալել, արդեն իսկ շաը բաների մասին է վկայում, որոնք, ցավոք, հօգուտ հայության չեն կարող մեկնաբանվել: Բայց Վարդանյանի ձերբակալության մասին լուրերի ֆոնին աչքի է ընկնում ևս մի կարևոր հանգամանք, որ առավել քան խոսուն պետք է համարել:
Մասնավորապես՝ մեծագույն հարցեր է առաջացնում այն, թե ինչու թուրքերը ձերբակալեցին Վարդանյանին, իսկ ահա Սյամոն այսօր արդեն Երևանում հորթի ժպիտով ինտերվույներ է տալիս իշխանական ԶԼՄ-ների խայտաբղետ տաղավարներում: Սյամոն պնդում է, որ ինքն է հայրենասիրության մարմնացումը, մինչդեռ թուրքերը, փաստորեն, իրենց վարքով հերքում են Սյամոյի ստերը՝ սեփական ագենտին թիրախավորելու փոխարեն ձերբակալելով հայրենասեր մարդու:
Անկասկած, եթե Վարդյանն էլ սյամո լիներ, նման ճակատագրի չէր արժանանա. հեչ չէ գլխին մի «բեզաբռազնի» պարիկ կքաշեր ու Սյամոյի նման «07»-ով կծլկեր Արցախից:
Բայց դե հո ամեն մեկը սյամո չէ, որ կարողանա այս խառը իրավիճակում սեփական կաշին փրկել կամ անգամ փիառվել իշխանության սպասարկուների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել