«Մենք գիտենք՝ ովքեր են հրահրում նման տրամադրություններ: Հավատացեք՝ Հայաստանի ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների և կյանքի ողբերգությունների միջով, որոնցով, հավանաբար, չի անցել որևէ այլ ժողովուրդ: Նա գիտի, թե ով է թշնամի, ով բարեկամ, ով՝ հենց այնպես: Հայաստանի ժողովուրդը գիտի, որ տարբեր տեսակի և ձևաչափերի օգնությունը միշտ եղել է Ռուսաստանից... Հայաստանի ժողովուրդը գիտի և հիշում է, չնայած այն բանին, որ վիթխարի ռեսուրսներ են թափվել լրատվական դաշտի տեղեկատվական մշակման համար: Երկու հազար մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, հենց դրանով են զբաղված՝ Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ: Մենք, բոլորը դա տեսնում են և սա էլ կանցնի»,- հավելել է նա:
Զախարովան ցանկություն է հայտնել, որ դա անցնի նվազագույն հետևանքներով։ Ըստ նրա՝ բազմաթիվ օրինակներ կան առ այն, որ որտեղով անցնում է ԱՄՆ-ն, նկատվում է ծանրագույն ճգնաժամ։
«Նույնը հիմա է կատարվում տարածաշրջանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում հենց արևմտյան աշխարհն էր իրեն հռչակել որպես նոր միջնորդ և երաշխավոր։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է կատարել իր առաքելությունը, նրա խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում, սա նրա մտադրությունների և իրական վերաբերմունքի լավագույն հաստատումն է»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ հայ-ռուսական շփումները շարունակվում են տարբեր մակարդակներում:
«Մենք ակնկալում ենք, որ մեր ազդակները լսելի կլինեն և կընդունվեն ըստ հավուր պատշաճի. շատ առումներով սա մեր պատասխան արձագանքն էր»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ծավալուն հայտարարությունը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին և դրան պաշտոնական Երևանի կողմից արձագանք լինել-չլինելուն:
«Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբևէ չի եղել դրանց սրման նախաձեռնողը, ամենածանր իրավիճակներում առավելագույն ծավալով ամեն ինչ արել է հայ ժողովրդի բարօրության համար, և այդպես էլ կլինի։ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ բոլոր երկկողմ համաձայնագրերը կիրականացվեն երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով», - ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել