Վարչապետը տեսավ էլ եվրոպացիներից գրանտ քերել չի լինում, իսկ ռսներն էլ առը հա, թե իրան քոթակից բացի այլ բան կտան, հիմա էլ թթվել ա չինացոնց ականջին ու ոնց որ թե որոշակի հաջողություններ գրանցել ա: Համենայն դեպս հայտարարվել ա, որ Չինաստանը Հայաստանին 16 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու, ինչպես նաև մաքսային ծառայության համար ինչ-որ թանկարժեք սարքերի գնման համար:
Լավ ա էլի, սենց որ գնա, վրչոն օֆշորները կտեղափոխի Շանհայ ու Հոնգկոնգ, իսկ Նարեկացու տեղը կսկսի Կոնֆուցիոսի անունով երդվել:
Տիկոյի նման կոլաբորոցիոնիստ դեռ մեր քաղաքական դաշտը չէր տեսել, երևի հիմա էլ հույս ունի, որ Մաքսային միություն մտնելուց հետո էլ կկարանա գոնե մի տարի էլ քերի՝ պաշտոնում մնալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: