Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28,120 անձ: Նրանցից 20,800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
3253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք 1305, Վայոց Ձոր 700, Գեղարքունիք 833, Տավուշ 268, Արմավիր 147 անձ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armgovernment/posts/pfbid02LQdrVkPzoLu9NxMB4GhHzYMPtAyA932xzkQt9G5g5TdJCzN1xaEH7tkFDzDkuLzVl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել