Արցախը կրկին ազատագրելու և Բաքվի բարբարոսական վարչախումբը պատմության աղբանոցն ուղարկելու համար մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռվելու։
Եվ որքան էլ պարադոքսալ թվա, դա անելու է հենց նույն այդ վարչախմբի բռնապետ պարագլուխը, որը վաղ թե ուշ սանձազերծելու է անխուսափելի պատերազմ Հայաստանը մաս առ մաս, սակայն վերջնականապես նվաճելու նպատակով։
Ոչ մի թուղթ, ոչ մի միջազգային հանրություն, ոչ մի մարդասիրական կազմակերպություն չի օգնելու մեզ խուսափել դրանից։ Վկան՝ Արցախում տեղի ունեցող հենց այսօրվա համազգային աղետը։
Հետևաբար մահացու շռայլություն է ևս մեկ օրով հետաձգելու կենաց-մահու այդ անխուսափելի պատերազմում թշնամուն ջախջախելու ունակ Հայաստան պետություն-ամրոցի արագ և արդյունավետ կառուցման գործը, որը չանելու դեպքում մենք ևս ընկնելու ենք Երևանի և Հայաստանի այլ քաղաքների մեր տների բակերում՝ արձակելով վերջին փամփուշտը, իսկ մեր ընտանիքները դառնալու են այլևս անհայրենիք փախստական կամ թշնամու ճորտեր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid02G1dWDHT9DbjoBN99Ru1LwHRdYK8LEJ5qeKXPAgDk1wiqB5VE4ziZTz3NDYBE4qcLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել