News.am-ը գրում է.

Հայաստանը ինձ շատ սրտամոտ երկիր է, ես չեմ էլ կարող պատկերացնել, թե որքան ցավալի են եղել վերջին օրերի դեպքերը հայ ժողովրդի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը:

«Մարդիկ կտրվել են իրենց ընտանիքներից, չգիտեն՝ ինչպիսին է լինելու իրենց ճակատագիրը, եւ հայտնվել մի իրավիճակում, երբ սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի խիստ պակաս կա: Այսօր ես այցելեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ վերահաստատելու, որ մենք պետք է կանգնենք միմյանց կողքին, արժանապատմությունը, մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

Այսօր ես եւ պարոն Փաշինյանը խոսեցինք, թե ինչպես կարող ենք օգնել հայ ժողովրդին առաջիկա ժամանակահատվածում ԼՂ-ում եւ հետագայում, երբ Հայաստանը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականությն, ժողովրդավարության ամրապնդման եւ իր ժողովրդի համար բարեկեցություն ապահովելու ճանապարհին»,-ասաց նա:

Սամաթա Փաուերը կոչ արեց Ադրբեջանին, որպեսզի պահպանի հրադադարը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները ԼՂ-ում. «Նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները: Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը: Ավելին,  շատ կարեւոր է, որ աշխարհը կարողնա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է:

Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում եւ հումանիտար ներկայություն լինի, որպեսզի տեսնեն՝ Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները եւ կարողանան  այդ կառույցները հաշվետվություն ներկայացնեն միջազգային հանրությանը: Ադրբեջանը պետք է մշտապես եւ լիարժեք բացի Լաչինի միջանցքը ուղեւորափոխադրումենրի, կոմերցիոն փոխադրումների  եւ հումանիտար փոխադրումների համար: ԼՂ բնակիչներին պաշտպանելու խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող գնալ ու գալ, երբ դեղորայքի ու սննդի պաշարները չեն կարողանում հասնել այնտեղ: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԶԳ-ն, պետք է մուտք ունենան, որպեսզի առաջին հումանիտար աջակցություն ցուցաբերեն»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել