Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Նախիջևան, հայտնում  է TRT-ն։

Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որի հետ Թուրքիայի նախագահը կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքին, ինչպես նաև Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։

Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Անկարայի՝ Արցախի հարցով առաջարկած հանդիպումը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հույս է հայտնել, որ Էրդողան-Ալիև հանդիպումը կնպաստի Արցախում կարգավորմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել