Սյամոյի տրտունջքի թիրախը ոչ թե ադրբեջանցիներն են եղել, այլ՝ Արցախի ներկայիս իշխանությունները: Նա ցանկացել է տպավորություն ստեղծել, թե եթե իր հետ բանակցեին, թուրքերն Արցախն իբր անկախ պետություն էին խոստովանելու կամ դրա պես մի բան: Բայց քանի որ բանակցողն ինքը չէ, Արցախում իշխանությունն ինքը չէ, ուստի թուրքերը հայերին «պասլատ են արել»:
Իսկ ի՞նչ էին անելու Սյամոյի հետ բանակցություններում թուրքերը մի դեպքում, երբ հայտնի է, թե որն է «Իժոյի» գաղափարախոսական մեխն իրականում: Պաչելու էին դնեին գլխների՞ն: Գուցե հենց այդպես էլ անելու էին, բայց դրա վերջնարդյունքը շատ տարբեր չէր լինելու նրանից, ինչին ականատես ենք դառնում ներկայումս: Հիմա գոնե մազաչափ մի հույս գուցե դեռ կա, որ իրավիճակը կհաջողվի փրկել, եթե իրավիճակ փոխվի Երևանում, մինչդեռ Սյամոյի դեպքում այդ հույսն էլ չէր լինելու, քանզի Արցախը Նիկոլի տոտալ ազդեցութան տակ էր գտնվելու:
Սյամոյի համար երանությունէ այն,ինչ տեղի է ունենում հենց հիմա. իրենից հետո կամ առանց իրեն՝ թեկուզ ջրհեղեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



