
Ինչպես կարելի է արձանագրել, ՔՊ-ականն իր իսկ առաջնորդի կեղծ քարոզչության տակ է մնացել՝ կարծելով, թե Արցախի «ուտիլիզացումը» կարող է հանգեցնել Բաքվի հետ «կարդաշությանը»: «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք»-ի տակ մնացած այս նարկոմանն ու սրա նմանները չեն կարողնում իրենց դատարկ գլուխը մտնցել այն ճշմարտությունը, որ Արցախի ոչնչացումը, որին հենց հիմա ականատես է դառնում ողջ աշխարհը, միայն սկիզբն է լինելու Հայաստանի ֆիզիկական ոչնաչցման: Չնայած հանուն արդարության նշենք, որ այդ վերջի սկիզբը դրվեց հենց 2018-ին, երբ մոլախոտերից բաղկացած բիոզանգվածը վերցրեց իշխանությունը:
Իսկ համոզվելու համար, որ Արցախի վերջը սկիզբն է Հայաստանի ավարտի, պետք է արձանագրել ընդամենը, որ ցայսօր Իլհամի արյունոտ երախից չի հնչել ոչ մի տառ այն մասին, որ Բաքուն ճանաչում է Հայաստանի 29800 քկմ-ը, և սա՝ այն դեպքում, երբ նրա մանկլավիկ Նիկոլը չի դադարում 86600-ի մասին կլկլոցով զահլահան անել հայ ժողովրդին:
Իլհամի մենյուում ընդգրկված հաջորդ «ուտեստը» «Արևմտյան Ադրբեջանի» մարզերն են՝ Սյունիքից՝ Արարատ ու Արմավիր, Տավուշից՝ Գեղարքունիք ու «Էրիվան»: Ոչ ոք թող չկասկածի, որ եթե Նիկոլին չհաջողվի ռադ անել իշխանությունից, Իլհամի կլիենտն անձաբ է վերոհիշյալ «ուտեստները» մատուցելու Մեհրիբանի սեղանին՝ հայաստանից չթողնելով անգամ «Հ» տառը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2262
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել