Այս նեղմաջալին, պարզվում է, Սյամոն է կրկին մեյդան եկել. սրա մանկլավիկ Խանումյան Հայկը հայտարարել է, որ Արցախի նախագահին անձամբ տեղեկացրել է՝ այս ծանր պահին Սյամոն պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։ «Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ և քննարկել առաջարկը։ Սակայն հավանաբար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ճնշմամբ նա չգնաց այս քայլին՝ ասելով, որ իրենք ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ՝ հրադադարի հասնելու համար»,-տրտնջացել է Սյամոյի ստրուկը՝ մեղադրելով Արցախի նախագահներին երկիրն ամբողջությամբ հանձնելու համար:

Փաստորեն՝ մինչ Արցախը կենաց-մահու կռվի մեջ է՝Սյամոն որոշել է «պղտոր ջրում ձուկ որսալ»: Նա պահը, խոշոր հաշվով, ճիշտ է ընտրել՝ նկատի ունենալով մարդկանց հոգեբանական վիճակը. արկերի պայթյունների ներքո Սյամոյի կերպարը կարող է ավելի գայթակղիչ թվալ, իսկ նրա առաջարկը՝ միակ փրկություն:

Բարեբախտաբար, Արցախում կա նորմալ ղեկավարություն, որը շատ լավ հասկանում է, որ այս իրավիճակում և,առհասարակ, ցանկացած իրավիճակում իշխանությունը Նիկոլին, ասել է թե՝ Աննայի սիրելի Սյամոյին զիջելը կլինի ինքնասպանություն:

Առաջին բանը, որ պետք է անել պատերազմից հետո իշխանատենչ Սյամոյին Արցախից արտաքսելն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել