Եթե այս ամենը վերաճի լայնամասշտաբ պատերազմի Արցախում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ հայաստանի սահմաննեի ուղղությամբ նույնպես թշնամին գործողություններ կսկսի՝ նկատի ունենալով հատկապես կուտակված ահռելի զորքն ու զինտեխնիկան, որ շատ դեպքերում տեսանելի են Հայաստանի սահմանամերձ շրջաններից նույնիսկ անզեն աչքով:
Գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ հենց հիմա մի դեպքում, երբ կարծես թե Աղդամով ճանապարհը սկսում է գործել, կամ արդյոք հնարավոր պատերազմը կարո՞ղ է կապ ունենալ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների հետ:
Իլհամի սրտի վարչապետը Նիկոլն է՝մարդ, որի դիրքերը Հայաստանում սասանվել են բավական լուրջ կերպով: Սա նշանակում է, որ Նիկոլը կարող է հեռանալ ինչ-ինչ հանգամանքների ճնշման ներքո, և Հայաստանում իշխանության կարող են գալ հայրենասիրական ուժերը՝ այսինքն հայերը:Իսկ հայերը հանձն չեն առել այն ամենը, ինչ որ Նիկոլը, ուստի թուրքերի խնդիրը Նիկոլին իշխանության պահելն է՝ սրտի ուզածը ստանալու ու նախապես գծագրված պլանն իրագործելու: Եթե Հայաստանում պատերազմ է կսկսվում, ապա, բնակաբար, ռազմական դրություն է հայտարավելու, ինչը բացառելու է քաղաքական պրոցեսները, ինչն էլ իր հերթին երաշխավորելու է Նիկոլի չհեռանալկը: Միով բանիվ՝ Իլհամին այլ բան չի մնում, քան զենքի ուժով Նիկոլին փրկելը: Այս իմաստով Արցախում հնարավոր տոտալ պատերազմը, որ ակնհայտորեն տեղափոխվելու է նաև Հայաստանի տերիտորիա, պետք է համարել Իլհամի օգնությունը՝ Նիկոլին. եղբայրներն է՛լ ո՞ր օրվա համար են բա…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



