Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ նկատի ունենալով օբյեկտիվ հանգամանքները, սակայն գրեթե կասկած չկա, որ Բաքվի այս գործողությունները համաձայնեցված են նաև ուժային այլ կենտրոնների հետ նույնպես, քանի որ այլապես Իլհամը ռիսկ չէր անի բացահայտորեն ոչնչացնել 2020-ի նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը, որի ուժն ընդունում էին նաև ուժային այլ կենտրոնները՝ հենց դա համարելով նոր ստատուս-քվոյի հիմքը: Նոր ստատուս-քվոն, փաստորեն, 3 տարվա համար էր միայն. շատ շուտով կարիք է զգացվելու նոր փաստաթղթի,իսկ հիմնական հարցը մնում է այն, թե որքանով այն հայանպաստ կլինի կամ չի լինի,իսկ ավելի ճիշտ՝ այդ փաստաթուղթը կֆիքսի Հայաստանի ու Արցախի մահը, թե՞ դեռ շանս կթողնի:
Մյուս կողմից՝ լրջագույն հարց է դառնում ռուս աղաղապահների անելիքի հարցը: Արդյոք Մոսկվան որոշե՞լ է լքել Արցախը, թե՞ կփորձի միջնորդական ջանքերի օգնութմամբ ու կողմերի միջև զինադադարի մասին համաձանությամբ է՛լ ավելի ամրապնդել իր տարածաշրջանային դիրքերը: Միաժամանակ հարց է առաջանում՝ ունի՞, արդյոք, ՌԴ-ն բավարար պոտենցիալ՝ մնալու տարածաշրջանու, թե՞ կա որոշում այն լքելու մասին՝ Թուրքիայի հետ բախում չհրահրելու համար:
Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների իրական հեղինակն Էրդողանն է. նա գոհ չէ ՌԴ նախագահի հետ իր վերջին բանակցությունների արդյունքներից,ուստի որոշել է իր մասին հենց այսպես հիշեցնել: Այլ հարց, թե ինչ կհակադրի Մոսկվան այս ամենին, եթե, իհարկե, համաձայն չէ Կովկասը Թուրքիային նվիրելու հեռանկարի հետ:Օրինակ՝ Իրանի առաջ «կանաչ լույս վառելը» կիարող է լավ տարբերակ լինել Մոսկվայի համար՝ նկատի ունենալով թյուրքական ժողովուրդներին իր շուրջ համախմբելու Անկարայի ախորժակը:
Բայց ամենամեծ հարցը Հայաստանի՝ պատերազմին պատրաստ լինել-չլինելուն է վերաբերում թերևս. Անդոնի հայտնի հավաստիացումները մի բան են, իրականությունը՝ լրիվ ուրիշ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2254
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



