News.am-ը գրում է.
Մեր ռեսուրսները գնահատելու համար պետք է վերջին շրջանում ամենակարեւոր հարցին պատասխանել՝ արդյոք ՌԴ-ն լքում է տարածաշրջանը։ Մենք այս հարցը բազմաթիվ անգամ բարձրացրել ենք: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հհայտարարել է, որ չեն հեռանում, Արմեն Գրիգորյանը հակադարձեց. «Գործողություններն ավելի վառ են արտահայտում մտադրությունները, քան խոսքը: Այս դեպքում մենք տեսնում ենք գործողություններ: ԼՂ-ում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգ կա, եւ եթե ՌԴ-ն ուզում է տարածաշրջանում մնալ, նա պետք է ինչ-որ քայլեր անի՝ կանխելու սա: Եթե չի կանխում տեղի ունեցող գործողությունները, ապա այդ հարցին կարելի է դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ-ից բաց տեքստով ասում են՝ թող Հայաստանի այս իշխանությունը գնա, գա նոր իշխանություն, մի բան կանեն. ԱԽ քարտուղարն ասաց. «Ռուսաստանը չի որոշում, թե ով լինի Հայաստանում իշխանություն»: