Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները ստուգման արդյունքում, Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց աքցիզային դրոշմանիշի:

Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Կատարված ստուգումներից պարզվել է, որ վերջինս Ստեփանակերտ քաղաքում բնակվող ոմն Ավոից (տվյալները պարզվում են), ձեռք է բերել 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և այն վաճառել 1 տուփը` 4000 ՀՀ դրամով։

Զննությամբ վերջինիս խանութից հայտնաբերվել է 56 տուփ «Վարանդա» տեսակի առանց աքցիզային դրոշմանիշի ծխախոտ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Ոստիկանությունը տնտեսվարող սուբյեկտներին և անհատ ձեռներեցներին հորդորում է` զերծ մնալ ապօրինի գործարքներից, հակառակ դեպքում այդ անձինք օրենքի ուժով կենթարկվեն պատասխանատվության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել