Երևանի ընտրությունների հետ կապված մի կարևոր արձանագրում անենք․ ըստ էության նիկոլն ու մյուսները, ընկճախտի մեջ են, անկախ ընդդիմադիր ուժերի հետագա քայլերի։ Էն փաստը, որ նրանք քաղաքում հավաքել են ընդամենը 75 հազար ձայն ասածիս առհավատչյան է։
Այսօր նիկոլը հասկացավ, որ ինքն անպարտելի չէ, որ կարող է լինի այնպիսի իրավճակ, որ ինքը, անկախ իր ճղճղոցների ու հիստերիկ շարժումների, կարող է նաև նման կոտրած տաշտակի առաջ կանգնել։
Միանշանակ իշխանությունը տվայտվում է՝ հասկանալով, որ պռավալ է տվել և պաշտոնապես հրապարակված մոտ 300 միլիոն դրամն ուղղակի ցփնել է օդում (չնայած դա դեռ քննարկելու հարց է)։ Իրոք այլևս էական չէ, քաղաքապետարանում ձայների ի՞նչ պրապորցիայով և ո՞վ կդառնա քաղաքապետ, սա հարցի ոչ թե երկրորդական, այլ տասներորդական կողմն է։
Առավել ծանր է նիկոլի համար գիտակցել, որ իշխանություն ունենալու համար պետք է կոալիցիա կազմի․ ժամանակին՝ 2018-ին, Երևանում 280 հազարից, իսկ 2021-ին 180 հազարից ավել ձայն տարածներն այսօր չեն ձգում անգամ 80 հազարի։ Նման դեպքերը քաղաքագիտության մեջ ընդունված է ֆիասկո անվանել։
Փաստ է, որ 850 հազարանոց քաղաքում խունտան հավաքեց 8 տոկոսի կարգի ձայն, ինչը վկայում է, որ իրականում հենց այդքան է նրա «քաղաքական կշիռը», և դեռևս 5 տարի առաջ՝ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե ««7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի», դասական մարգարեություն է։
Էս ա նիկոլի դեմքը՝ «8 տոկոսանոց», ու դա չի կարող ջնջվել, ավելին, նիկոլը չպետք է մոռանա, որ էդ 7 տոկոսի կլեյմոն իրենից չի պոկվել, ու ինչքան էլ մուրճ ճոճի ու մարդկանց սպառնա «ասֆալտին փռել ու բորդյուր լիզել տալ», ինքն արդեն մարգինալ է։
Եթե փորձենք չոր հաշվարկ անել, ապա ունենում ենք մոտավորապես հետևյալը․ Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ ունի 30 հազարից ավել աշխատակից (դպրոցներ, մակապարտեզներ, տրանսպորտային պարկ, համատիրություն և այլն)։ Եթե սրան հավելենք պետական ապարատում աշխատող 5-6 հազար աշխատակիցներին, ստացվում է 35-36 հազար մարդ։ Հիմա հասարակ թվաբանություն․ ստացվում է, անգամ, այս 35 հազար աշխատակիցներն իրենց ընտանիքներով չեն գնացել ու ընտրել հակահայերի թեկնածուին, այ հենց դրանից է գժված նիկոլոսը, որ իր անձնական օգտագործման վարչական ռեսուրսի միֆը գըմփաց։ Թե չէ նստել են ուղիղ երկու օր տարբեր թեզեր են տիրաժավորում, թե բա՝ «ժողովրդավարական ընտրություններ են, բաստիոնը» դես դեն․ ապերներ, առերեսվեք իրականության հետ՝ հետհաշվարկը գնաց։
Թերևս առանց էմոցիաների ու էյֆորիայի կարող ենք արձանագրել, որ նիկոլական էպոխայի վերջի սկիզբը դարձավ տեսանելի, ու ամենակարևորը դա հասկացավ գլխավոր հակահայը, և հենց դրանով պայմանավորված արդեն երկրորդ սուտկան ա ֆռռում, լուրջ ձյոռգերի մեջ է։
Մոռացա ասեմ, ո՞նց էր ասում ազգադավը, «սա ոչ թե քաղաքային, այլ քաղաքական ընտրություններ են», ճիշտ էր ասում, սա դասական քաղաքական ընտրություն էր, դրա համար էլ քաղաքական պատասխան ստացավ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid0qfyZjFMJiVnigT6DHFi5Rs9VgMoPTpAx1gSaaUjmSibfuxL5WN9C2mvg3t9N7L87l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել