
UNESCO-ն սոցցանցերի իր էջերից հեռացրել է «Քոչարիի»՝ ադրբեջանական լինելու մասին կեղծ տեղեկատվությունը:
Ավելի վաղ կազմակերպությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում և այլ սոցցանցերում տարածել էր տեղեկատվություն՝ «Քոչարին» ներկայացնելով որպես ադրբեջանական «Յալլա» պար, սակայն հայ օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո հրապարակումը հեռացվել է։
Վիդեոբլոգեր, հաղորդավար, գրող Ռուբեն Եսայանն իր ինստագրամյան էջում կոչ է արել բոլոր հետևորդներին գրոհել կասմակերպության սոցցանցերի էջերը, իսկ ավելի ուշ հայտնել, որ հրապարակումը հեռացվել է UNESCO-ի ինչպես ինստագրամյան, այնպես էլ ֆեյսբուքյան հարթակներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել