Գաղտնիք չէ, որ Երևանի ընտրությունները զերծ չէին նաև աշխարհաքաղաքական կոնտեքստից. եթե Նիկոլը կրկնում էր համապետական ընտրությունների հաջողությունը, ապա նրա առջև «կանաչ լույս էր վառվելու»՝ ազատորեն իրականացնելու Թուրքիայից իջեցված հրահանգները, իսկ հետո իր գործած ավերը արդարացնելու ընտրություններում ստացած ձայների օգնությամբ այնպես, ինչպես հիմա են անում՝ առիթ-անառիթ 2021-ին գրանցած արդյունքները մեջտեղ բերելով:

Փաստ է, որ Երևանը մերժում է Նիկոլին: Ճիշտ է՝ գուցե ոչ այնքան կատեգորիկ կերպով, որքան կցանկանայինք տեսնել, բայց իրողությունը, որ այս ընտրությունները ՔՊ-ի համար դարձան ֆիասկո, ոչ ոք չի կարող վիճարկել:

Ի՞նչ ազդեցություն կարող են այս ընտրությունները գործել Հայաստանի ճակատագրի վրա՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական բարդագույն վիճակը:

Ակնհայտ է, որ թուրքերի համար նման արդյունքները կարող են՝ խոչընդոտ դիտարկվել. Նիկոլը կարող է վկայակոչել իր տապալումն ու ասել, որ չի կարող հանձն առնել այնպիսի բաներ, որոնք հետո կարող են իր վրա չափազանց թանկ նստել նաև ֆիզիկական իմաստով: Իսկ դա պրոբլեմ է, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ի առաջնորդը չի կարող նաև ժողովրդի առաջնորդ համարվել, չի կարող ողջ ազգի անունից փաստաթուղթ ստորագրել ու տոտալ կերպով կապիտուլացվել:

Նիկոլի՝ թուրքերին մերժելը կարող է, իհարկե, արժենալ նոր պատերազմ՝ պայմանավորված պատերազմ, քանի որ բոլոր դեպքերում քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկին, թուրքերը հասնելու են իրենց նպատակներին ցանկացած գնով, այդ թվում՝ ջահել տղերքի կյանքի հաշվին:

Եթե չհաջողվեց ՔՊ-ի վերջը տալ, Նիկոլն անշեղորեն իրականցնելու է իր առաքելության վերջին մասը՝ միջոցների մեջ այնքան էլ մեծ խտրականություն չդնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել