ՔՊ-ի երևանյան ֆիասկոյից ակնհայտորեն մանթրաժ ընկած Արսենյան Գուգոն խորհուրդ է տվել ընդդիմությանը շատ հեռուն գնացող հետևություններ չանել, չկտրվել առօրյա իրականությունից՝ ոգևորվածությունը համարելով՝ մտավոր թույլ կարողությունների հետևանք: Ըստ Գուգոյի՝ Հայաստանում իշխանությունը կարող է բացառապես փոխվել 2026-ին, երբ երկրում կանցկացվեն նոր համապետական ընտրություններ, ու այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել:

Գուգոների գործերն իսկապես կարող են թարսվել. նրանց բարեկեցիկ, ազատ կյանքի միակ երաշխիքն այսօր Նիկոլն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարող է լինել ասենք Գուգոյի կոլեգա Գռզոյի հետ, եթե հանկարծ նա մի օր արթնանա ոչ նիկոլական Հայաստանում: Շունը ձեռքից հաց չի վերցնելու…

Գուգոյի ինքնավստահությունը, ըստ էության, բխում է Նիկոլի՝ սեպտեմբերտասնվեցյան հանրահավաքում հնչեցրած սպառնալիքներից՝ ասֆալտի դիեատայի մասին: Գուգոն ինքն իրեն փորձում է այժմ համոզել, որ վերջում Նիկոլն իրենց չի «քցելու» ու ժամանակից շուտ չի ծլկելու՝ սեփական մեղքերի համար պատասխանատվությունը գցելով ՔՊ-ականների վզին:

Թող Գուգոն ինքնախաբեությամբ շատ չտարվի. Նիկոլին չի՞ճանաչում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել